«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ էր կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։
«Ես այո ասացի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն 2012 թվականին: Ես հիշում եմ այդ խոսակցությունը սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ… Դուք չէր կարող նրան «ոչ» ասել:
«Բորուսիան» մերժեց առաջարկը», — ասել է Լևանդովսկին Ռիո Ֆերդինանդի փոդքաստում։
Լևանդովսկին դորտմունդյան թիմի կազմում հանդես է եկել 2010-ից 2014 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Բավարիա»: