Մադրիդի «Ռեալում» համոզված են, որ Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսն առաջիկա ամռանը կմիանա իրենց՝ որպես ազատ գործակալ, չնայած կանադացի ֆուտբոլիստի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ակտիվ հետաքրքրությանը: Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբը նաև ակնկալում է, որ Դևիսի ժամանումից հետո թիմից կհեռանա կա՛մ Ֆերլան Մենդին, կա՛մ Ֆրան Գարսիան։
Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: