«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ պատրաստ է ընդունել 2020 թվականի «Ոսկե գնդակը», որի հանձնման արարողությունը չեղարկվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
«Այն ժամանակ ես չէի հասկանում, թե ինչու մրցանակը չտրվեց: Անցկացվեցին բոլոր լիգաները, շարունակվեց Չեմպիոնների լիգան։ Գիտեմ, որ երբեմն ֆուտբոլը քաղաքականության պես է աշխատում, եթե կա ֆուտբոլ, կա բիզնես, և քանի դեռ կա բիզնես, կա քաղաքականություն։
Պատրա՞ստ եմ հիմա ընդունել 2020 թվականի «Ոսկե գնդակը», անշուշտ»,- ասել է Լևանդովսկին Ռիո Ֆերդինանդի YouTube-յան հաղորդման ժամանակ:
Հիշեցնենք, որ լեհ ռմբարկուն 2019/20 մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 48 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։