Կևին Դենկայի տեղափոխությունը «Սերկլ Բրյուգեից» «Ցինցինատի» ռեկորդային տրանսֆեր է MLS-ի համար։
Ամերիկյան ակումբը Տոգոյի հավաքականի 23-ամյա հարձակվողի համար վճարել է 17 մլն եվրո, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրագրող Սաշա Տավոլիերին, բելգիական ակումբը կստանա նաև ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա վերավաճառքի գումարի 10%-ը:
Դենկայը 3 տարվա պայմանագիր կկնքի «Ցինցինատիի» հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Սերկլ Բրյուգեի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում հարձակվողը դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում նա 27 գոլով Բելգիայի առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն էր։ Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Սևիլիան» ու «Բետիսը»։