«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան փորձում է բարելավել հարաբերությունները «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լապորտան արգենտինացի ֆուտբոլիստին անձնական հրավեր է ուղարկել՝ մասնակցելու «Բարսելոնայի» 125-ամյակի տոնակատարությանը: Միջոցառումը տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 29-ին։ Սպասվում է, որ Մեսսին ներկա կլինի տոնակատարությանը:
Սա կլինի Լեոյի առաջին վերադարձը «Բարսելոնա»՝ 2021 թվականի ամռանը ակումբից հեռանալուց հետո: «Բարսելոնայի» 125-ամյակի միջոցառմանը ներկա կլինեն նաև թիմի այլ լեգենդներ՝ Չավին, Անդրես Ինիեստան, Պեպ Գվարդիոլան և այլոք։