Իսպանական ֆուտբոլի վետերան Խուան Մատան դարձել է ամերիկյան «Սան Դիեգո» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր, այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանական ֆուտբոլի լեգենդն առաջին դեռ կարիերան չավարտած եվրոպացի ֆուտբոլիստն է, ով մասնաբաժին ունի MLS ակումբում:
Բացի այդ, իսպանացին դառնում է երկրորդ եվրոպացի ֆուտբոլիստը Դեյվիդ Բեքհեմից հետո, ով անմիջականորեն ներգրավված է հյուսիսամերիկյան լիգայի ակումբի ղեկավարության մեջ:
Հիշեցնենք, որ «Սան Դիեգոն» պաշտոնապես ստեղծվել է 2023 թվականի մայիսին և դեռ թիմի ձևավորման փուլում է։ Կալիֆորնիայի ակումբը մտադիր է MLS-ի առաջնություն մտնել 2025 թվականին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորաստեղծ ակումբը հետաքրքրված է Կևին դե Բրույնեի ծառայություններով։