«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան և 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Ես կասկած չունեմ, Մեսսին է բոլոր ժամանակների մեծագույնը։ Կրիշտիանուն առանց բնածին տաղանդի կարողացավ հավասարվել Մեսսիին։ Բայց նրանք, ովքեր խաղացել են նրանց դեմ, հասկանում են տարբերությունը։
Մենք չէինք ուզում, որ Կրիշտիանուն մտներ տուգանային հրապարակ, քանի որ դա մահացու կլիներ: Բայց Մեսսին միշտ մտնում էր տուգանային հրապարակ ու ավելի շատ խնդիրներ էր ստեղծում մեզ համար։ Երբ Լեոն ստանում էր գնդակը ես անմիջապես վտանգ էի զգում։
Երբ ես սկսեցի խաղալ նրա դեմ, փորձում էի գնդակը խլել նրանից, բայց նա միշտ խույս էր տալիս ինձնից»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Ռոդրին նախկինում խաղացել է Լա լիգայում՝ «Վիլյառեալի» և Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։