Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը (55 կգ) հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել եզրափակչի ուղեգիր:
Եզրափակիչ է դուրս եկել նաև 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշերը երեկոյան մրցահերթում կգոտեմարտեն ոսկե մեդալի համար։
Ազատ ոճի ըմբիշեր Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք՝ առաջնության առաջին օրվա՝ նոյեմբերի 20-ի գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։