Էնրիկ Մասիպը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի մասին։
«Վինիսիուսի մակարդակը շատ բարձր է. Բայց ի՞նչն է գնահատվում մրցանակը հանձնելիս։ Եթե խոսքը լիներ տաղանդի մասին, ապա Վինիսիուսը կարող էր նվաճել «Ոսկե գնդակը»:
Այդ ժամանակ Մեսսին կարող էր ունենալ 13 «Ոսկե գնդակ»: Մեսսին ինձ համար չորս գլուխ բարձր է Կրիշտիանու Ռոնալդուից»,- Մասիպի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Մեսսին 8 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի» մրցանակին, որը ռեկորդային է համարվում։ Անհատական ամենահեղինակավոր մրցանակների թվով երկրորդը Կրիշտիանու Ռոնալդուն է. նա իր պահարանում ունի 5 «Ոսկե գնդակ»:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» վերջին արարողության ժամանակ հաղթող ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, թեև երկար ժամանակ ֆավորիտ էր համարվում Վինիսիուս Ժունիորը։