«Մալագայի» վինգեր Անտոնիո Կորդերոն դարձել է Իսպանիայի առաջնության երկու թոփ ակումբների նպատակը։
Ըստ Marca թերթի՝ տաղանդավոր ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:
Նշվում է, որ «Բարսան» ցանկանում էր ավարտին հասցնել գործարքը նախորդ ամռանը, սակայն «Մալագան» բաց չթողեց իր տաղանդին։ Արքայական ակումբը նույնպես հարցում է կատարել ֆուտբոլիստի վերաբերյալ։
Կորդերոյի և ներկայիս ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։