Կևին Դենկայի տեղափոխությունը «Սերկլ Բրյուգեից» «Ցինցինատի» ռեկորդային տրանսֆեր կլինի MLS-ում։
Ամերիկյան ակումբը Տոգոյի հավաքականի 23-ամյա հարձակվողի համար կվճարի մոտ 17 մլն եվրո, հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։ Բելգիացիները կստանան նաև ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա վերավաճառքի գումարի 10%-ը:
Աղբյուրի համաձայն՝ Դենկայը 5 տարվա պայմանագիր կկնքի «Ցինցինատիի» հետ՝ մոտ 3 միլիոն դոլար աշխատավարձով։ «Սերկլ Բրյուգեի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում հարձակվողը դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Սևիլիան» ու «Բետիսը»։