Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան «Յուվենտուսի» հետ պայմանագիրը խզելուց հետո մարզվում է Մայամիում է, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Պոգբան չի համաձայնել մարզվել Մանչեսթերում։ Փոխարենը, նա որոշել է կենտրոնանալ Մայամիում մասնավոր մարզիչների հետ անհատական մարզումների վրա: Նշվում է, որ այս պահին նրա կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը համարվում է MLS-ը։
Հիշեցնենք, որ այս շաբաթ կիսապաշտպանը հայտարարեց թուրինյան ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։