Կիրակի օրը՝ նոյեմբերի 17-ին, Նորվեգիայի հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր Ղազախստանի ընտրանուն՝ ռուս մասնագետ Ստանիսլավ Չերչեսովի գլխավորությամբ։ Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվել է 5։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Այսպիսով, ղազախական թիմն այս մրցաշրջանում անցկացրած վեց հանդիպումներից և ոչ մեկում հաղթանակ չի տարել՝ ընդամենը մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:
Չերչեսովի ֆուտբոլիստները մրցաշարի հակառեկորդ են սահմանել՝ 6 խաղում բաց թողնելով 15 գնդակ։
Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում թիմը հանդես կգա C լիգայում: