Կիրակի օրը՝ նոյեմբերի 17-ին, Թուրինում կայացավ տղամարդկանց Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները երկու սեթում հաղթահարեց ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցի դիմադրությունը․
Յանիկ Սիներ (Իտալիա, 1) — Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 5) — 6:4, 6:4.
Սիները իր կարիերայում առաջին անգամ հաղթանակ տոնեց այս հեղինակավոր մրցաշարում։ Հիշեցնենք, որ նախորդ տարի նա նույնպես մասնակցել է եզրափակիչին, որտեղ պարտվել է Նովակ Ջոկովիչին։