Ազգերի լիգայի խաղարկության B լիգայի 3-րդ խմբում կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։
Խմբի առաջատար Նովեգիան տանը ջախջախեց Ղազախստանի ընտրանուն (5:0): Նորվեգացիների կազմում հեթ-տրիկ գրանցեց առաջատար Էլինգ Հոլանդը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Սորլոթը և Անտոնիո Նուսան։
Այս հաղթանակից հետո Նորվեգիան վաստակած միավորների քանակը հասցրեց 13-ի և խմբի առաջին տեղով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։
Զուգահեռաբար ընթացող խաղում Ավստրիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ և կորցրեց խմբից առաջին հորիզոնականով դուրս գալու հնարավորությունը (1:1)։ Ավստրիացիներից հաշիվը բացեց Ռոմանո Շմիդը, իսկ սլովենացիներից պատասխանեց Գնեզդա Չերինը։
B լիգայի 3-րդ խմբի աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝