«Ալ-Հիլալի» բրազիլացի աստղ Նեյմարը մոտ է հայրենի ակումբ՝ բրազիլական «Սանտոս» վերադառնալուն, հայտնում է ինսայդեր Սեզար Լուիս Մելոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սանտոսը» արդեն համաձայնեցրել է աստղային բրազիլացու անձնական պայմանագրի պայմանները:
Նեյմարն այժմ բանակցություններ է վարում «Ալ-Հիլալի» հետ պայմանագրի խզման վերաբերյալ, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Սպասվում է, որ «Սանտոսը» կհայտարարի Նեյմարի վերադարձի մաս մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք , որ Նեյմարը «Սանտոսի» սան է, որի կազմում հանդես է եկել 2009-ից 2013 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 225 հանդիպում՝ դառնալով 136 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։