«Միլանը» հետևում է Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ելույթներին: Ռոսոներիները կարող են փորձել իսպանացուն վերադարձնել իրենց կազմ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Միլանը» Դիասի հետ պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե Լեաու-Պուլիշիչ-Չուկվուեզե եռյակից որևէ մեկը ձմռանը հեռանա թիմից:
Ավելի վաղ՝ 2020-2023 թվականներին, Բրահիմ Դիասը վարձավճարով հանդես է եկել «Միլանում»։
Այդ ընթացքում ֆուտբոլիստն անցկացրել է 124 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 18 գոլ և 15 գոլային փոխանցում կատարել։