Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Ադամ Սալային, որի ինքնազգացողությունը վատացել էր Ամստերդամում Ազգերի լիգայի՝ Նիդերլանդների հետ խաղում, հաղորդագրություն է հրապարակել սոցցանցերում։
Հանդիպումը, որում Նիդերլանդները սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է Հունգարիային, մեկնարկային սուլիչից վեց րոպե անց դադարեցվել է, քանի որ 36-ամյա Սալայը նոպա էր ունեցել:
Դադարը տևել է մոտ 15 րոպե, որի ընթացքում Սալային առաջին օգնություն են ցույց տվել։ Հունգարիայի հավաքականի նախկին ավագն այնուհետեւ տեղափոխվել է հիվանդանոց։ Հաղորդվում է, որ Սալայի վիճակը կայուն է, նա գիտակից է:
«Շնորհակալություն բազմաթիվ հաղորդագրությունների համար, ես լավ եմ»,- գրել է Սալային:
Ինչպես հայտնում է M4 Sport-ը, Սալային այդ օրը երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից, ուստի նա կարողացել է գիշերել հյուրանոցում և ազգային հավաքականի հետ վերադառնալու է տուն։
Սալային Հունգարիայի հավաքականի կազմում անցկացրել է 86 հանդիպում և դարձել 26 գոլի հեղինակ։ Նա կարիերան ավարտել է 2023 թվականի ամռանը։