Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի՝ Լեհաստանի դեմ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում խփած մկրատաձև հարվածով գոլը լավագույնն է ճանաչվել այս տուրում:
39-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Լեհաստանի հետ խաղում (5:1): Տուրի լավագույն գոլի քվեարկությունում հաղթել է Ռոնալդուի երկրորդ գնդակը:
Ռոնալդուն խփել է իր 909-րդ և 910-րդ գոլերը կարիերայում՝ թարմացնելով սեփական համաշխարհային ռեկորդը։
Բացի այդ, Լեհաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը 132-րդն էր նրա կարիերայում՝ հաշվի առնելով նաև ընկերական հանդիպումները միջազգային ասպարեզում։ Այսպիսով, նա սահմանեց ռեկորդ՝ գերազանցելով իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին։