«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ անգլիական թիմից պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Ինչպես հայտնում է լրագրող Ջեյմս Փիրսը սոցիալական ցանցերում, «Լիվերպուլը» մտադիր է պահել Սալահին. վերջինս նույնպես կցանկանար մնալ թիմում: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք կողմերը կկարողանա՞ն պայմանավորվել աշխատավարձի, բոնուսների կառուցվածքի և պայմանագրի ժամկետի շուրջ։
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։