«Կադիսը», որը հանդես է գալիս Իսպանիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում, ցանկանում է պայմանագիր կնքել Սերխիո Ռամոսի հետ։
Ըստ El Gol Digital-ի՝ մեջբերելով ակումբի նախագահ Մանուել Վիսկաինոյի խոսքերը, ակումբը լրջորեն հետաքրքրված է իսպանական ֆուտբոլի լեգենդի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Ինքը՝ պաշտպանը, ցանկանում է հանդես գալ Լա Լիգայում։ Նշվում է, որ նա կարող է համաձայնել «Կադիսի» առաջարկին, եթե ավելի հետաքրքիր առաջարկներ չստանա։
Ռամոսը հայտնի է Մադրիդի «Ռեալում» իր ելույթներով, որի հետ նա նվաճել է Չեմպիոնների լիգայի 4 գավաթ։ Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո Սերխիոն հանդես է եկել ՊՍԺ-ում և իր հարազատ «Սևիլիայում», որտեղից նա հեռացել է այս ամառ։