Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Մարտին Բատուրինան մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, սակայն նա հրաժարվել է։ Նշվում է, որ խաղացողի որոշման պատճառը կարող է լինել Մադրիդի «Ռեալի» մտադրությունը՝ երկու մրցաշրջանով Բատուրինին մեկ այլ իսպանական թիմ վարձակալությամբ ուղարկելը։
Նշվում է, որ երիտասարդ խորվաթի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», Մադրիդի «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընթացիկ մրցաշրջանում Բատուրինան Զագերբի «Դինամոյի» կազմում մասնակցել 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։