«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյը խոստացել է մի օր վերադառնալ «կարմիր սատանաների» ճամբար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացի մասնագետը հեռանալուց առաջ զրուցել է ֆուտբոլիստների հետ՝ շնորհակալություն հայտնելով նրանց խաղի համար, ինչպես նաև պահանջել է, որ նրանք ներդնեն իրենց ողջ ուժերը նոր մարզչի գլխավորությամբ:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները գոհ են մնացել վան Նիստելռոյի աշխատանքից՝ հոլանդացի մասնագետի ազդեցությունն իրենց վրա գնահատելով «գերազանց»։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուբեն Ամորիմը, որը նոյեմբերի 11-ին պաշտոնապես ստանձնել է իր պաշտոնը։