Հայտնի են դարձել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։
Ինայդեր Ֆաբրիցիո Ռոմնոյի հաղորդմամբ՝ խաղացողն իրեն առաջին տեղում է դրել։ Իսպանացու վարկանիշում երկրորդ տեղում զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը։ Ռոդրիի քվեարկության եռյակը եզրափակել է «սերուցքայինների» բրազիացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Հիշեցնենք, որ Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող առաջին խաղացողը, որը ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը։