«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին նշել է, այն միակ խաղացողին, որը ապագայում կարող է մոտենալ Մեսսիի և Ռոնալդուի սահամանած նշաձողին։
«Հոլանդը եզրափակման առումով աշխարհի ամենաուժեղ խաղացողն է: Բացի այդ, նա դեռ շատ երիտասարդ է։ Կարծում եմ, որ նա միակ խաղացողն է, որը կարող է մոտենալ Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում El Partidazo de COPE-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա նորվեգացին «քաղաքայինների» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո է։