«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտարարել է, որ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության հաղթանակի տոնակատարության ընթացքում անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի հանդեպ:
Ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի Մադրիդի ակումբի մի քանի երկրպագուներ Ռոդրիին մեղադրել էին այն բանի համար, որ մրցանակաբաշխության երեկույթից հետո նա կատարել է երգ, ինչը վիրավորել է Վինիսիուսին:
— Մարդիկ պետք է հասկանան, որ խոսքը գնում է առողջ մարզական ոգու մասին, սա մասնավոր երեկույթ էր: Եթե մեր տներից յուրաքանչյուրում տեսախցիկներ տեղադրեինք… Ես անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերել, սա պարզապես մեկ այլ մրցակցություն կլիներ: Ես հարգում եմ Վինիսիուսին, — մեջբերում է Ռոդրիի խոսքերը RMC Sport-ը:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին շնորհվող «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Փարիզում հոկտեմբերի 28-ին: Մրցանակը նվաճած Ռոդրին կարողացել է շրջանցել մրցանակի գլխավոր հավակնորդ Վինիսիուսին։