«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությմաբ խզել է պայմանագիրը 31-ամյա հարձակվող Ժոզե Էմբալոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է՝ ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմանի խզել են աշխատանքային պայմանագիրը:
«Ալաշկերտ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում Էմբալոն «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։