«Ռեալի» 38-ամյա նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն արձագանքել է մադրիդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերին։
Մասնավորապես, իսպանացին հավանել է ակումբի մեկ այլ լեգենդի՝ Գուտիի մեկնաբանությունն այս թեմայով:
«Օսասունայի» հետ խաղից հետո (4:0) տված հարցազրույցում, որում մադրիդցիները վնասվածքի պատճառով կորցրին Էդեր Միլիտաոյին, Գուտին բառացիորեն ասել է հետևյալը. «Ես կդիտարկեի Սերխիո Ռամոսին «Ռեալ» վերադարձնելու տարբերակը: Նա այժմ ազատ գործակալ է, նրա վերադարձը ակումբի համար կարժենա 0 եվրո»:
Կարճ ժամանակ անց նրա խոսքերը տարածվեցին համացանցում, իսկ Ռամոսը սոցիալական ցանցերից մեկում հավանեց իսպանացու հայտարարության մասին գրառումը: