Սերիա A-ի 2024/2025թթ․ խաղարկության 12-րդ տուրում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում զիջեց «Բոլոնիային» 2:3 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլով աչքի ընկավ Ստևան Էլ-Շարավին, սակայն նրա խփած գոլերը չբավականացրին թեկուզ ոչ-ոքիի համար։
«Բոլոնիայի» կազմում գոլ խփեցին Սանտիագո Կաստրոն, Ռիկարդո Օրսոլինին և Յեսպեր Կարլսոնը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ֆիորենտինան» 3:1 հաշվով հաղթեց «Վերոնային»։
Մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո․