Մադրիդի «Ռեալի» իսպանացի նախկին կիսապաշտպան Գուտին կոչ է արել «արքայական» ակումբի ղեկավարությանը դիտարկել Սերխիո Ռամոսին վերադարձնելու տարբերակը։
«Սերխիո Ռամոսն այժմ առանց ակումբի է։ Կարծում եմ՝ նրա վերադարձը լավ տարբերակ է «Ռեալի» համար»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։
Հիշեցնենք, որ «սերուցքայինները» Լա լիգայի 12-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4:0) երկար ժամանակով կորցրել են թիմի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյին, որը պատռել է ծնկի խաչաձև կապանները։
Ռամոսը մադրիդյան գրանդում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Իսպանացի կենտրոնական պաշտպանը երկար ժամանակ եղել է մադրիդցիների ավագը։