Մադրիդի «Ռեալը» նոր կենտրոնական պաշտպան է փնտրում Էդեր Միլիտաոյի վնասվածքից հետո։
Բրազիլացին կարիերայում երկորդ անգամ պատռել է խաչաձև կախանները Լա լիգայի 12-րդ տուրի«Օսասունայի» դեմ խաղում (4:0): 26-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, իսկ «սերուցքայինների» ղեկավարությունը պետք է շտապ կադրային խնդիրները լուծի պաշտպանությունում։
Ինչպես հայտնում է Diario AS-ը, Լա Լիգայի կանոնակարգը թույլ է տալիս «Ռեալին» ձեռք բերել ֆուտբոլիստին հենց հիմա, սակայն ակումբը նախընտրում է սպասել մինչև հունվար: Տարբերակներից մեկը թիմի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի վերադարձն է, որը ազատ գործակալ է, սակայն նման սցենարը քիչ հավանական է։
Նշվում է, որ «արքայական» ակումբը նախընտրում է դիտարկել «Ալ-Նասրի» 30-ամյա պաշտպան Այմերիկ Լապորտի թեկնածությունը։