Աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի թենիսիստ Կորի Գաուֆը դուրս է եկել WTA 2024 Ամփփոփիչ մրցաշարի եզրափակիչ, որը տեղի է ունենում Ռիադում (Սաուդյան Արաբիա):
Կիսաեզրափակչում նա 7:6 (7:4), 6:3 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սաբալենկային։
Հանդիպումը տևել է 1 ժամ 51 րոպե։
Ամփոփիչ մրցաշարի 2024 թվականի տիտղոսի համար Կորի Գաուֆը կմրցի աշխարհի յոթերորդ ռակետ, չինացի Չեն Ցինվենի հետ, ով կիսաեզրափակչում հաղթեց չեխ Բարբորա Կրեյչիկովային (6:3, 7:5):
Նշենք, որ Գաուֆն ու Ցինվենն առաջին անգամ կմասնակցեն մրցաշարի եզրափակիչին։