«Տոտենհեմի» նախկին դարպասապահ Ուգո Լյորիսը, որը հիմա հանդես է գալիս ամերիկյան «Լոս Անջելեսի» կազմում նշել է կարիերայի ամենաբարդ երկու մարզիչներին։ 37-ամյա դարպասապահը նաև խոստովանել է, որ դեռ հետևում է նախկին ակումբի խաղերին։
«Ես հավատում եմ, որ «Տոտենհեմը» շարժվում են ճիշտ ուղղությամբ։ Նրանք ունեն ճիշտ ֆուտբոլային ոճ, ճիշտ մտածելակերպ։ Կարծում եմ, որ Պոստեկոգլուն բերեց հենց այն, ինչ անհրաժեշտ էր ակումբին այս պահին՝ թարմություն և նոր հավակնություններ։ Հավանաբար դա էր պատճառը, որ ես ծանրություն էի զգում, երբ խաղում էինք Ժոզե Մոուրինյուի կամ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ: Դա այլ ոճի ֆուտբոլ էր։
Խնդիր չկա, քանի դեռ հաղթում ես: Բայց հենց որ պարտվում ես մեկ խաղում, հետո երկու խաղում, երկրպագուները սկսում են տխրել, և այդ տրամադրությունը զգացվում էր Մոուրինյուի և Կոնտեի օրոք»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Նշենք, որ Մոուրինյուն «Տոտենհեմը» գլխավորել է 2019-ից 2021 թվականներին, Կոնտեն՝ 2021-ից 2023 թվականներին։