Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մոտ ժամանակներս կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ եթե տեսանելի ապագայում արդյունքները չբարելավվեն, ապա «սերուցքայինները» կարող են հարկադրված դիմել նման քայլի։
Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալն» արդեն երկու թեկնածու ունի՝ Անչելոտիին շտապ փոխարինելու համար։
Թեկնածուներից մեկը թիմի նախկին լեգենդար հարձակվող Ռաուլն է, որը մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը, իսկ մյուսը Սանտյագո Սոլարին, որը աշխատում է ակումբի սպորտային բաժնում։
Նշենք, որ «արքայական» ակումբը բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 6 խաղերում ունի 3 պարտություն։