Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դեռ նախորդ մրցաշրջանից հայտնվել է թոփ-ակումբների դիտակետում: Իսկ «Բայերում» պատրաստվում են իսպանացի մասնագետի հեռանալուն։
Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բայերի» ղեկավարությունն արդեն վերջնականապես որոշել է, որ «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսը պետք է փոխարինի Խաբի Ալոնսոյին։
Գերմանիայի փոխչեմպիոնների հետ Հյոնեսի պայմանագրում կա 7-8 մլն եվրոյի պայմանագրի խզման կետ, և Լևերկուզենի ակումբը պատրաստ է վճարել այդ գումարը։
Բացի «Բայերից», Հյոնեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները: