«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Միկ Մենյանը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի ադապտացիայի մասին, ինչպես նաև կիսվել է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում մադրիդյան ակումբի հետ առաջիկա հանդիպման մասին։ Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00-ին:
«Այսօր խաղ է լինելու Կիլիանի դեմ: Նա որակյալ խաղացող է, նույնիսկ եթե հիմա դժվար ժամանակաշրջան է ապրում: Չեմ կասկածում, որ նա գլուխ կհանի։
Ֆուտբոլն ինձ միշտ ադրենալին է պարգևում։ Ես սիրում եմ խաղալ բոլորի դեմ, ուստի ինձ համար լավագույնը թիմակիցներիս հետ հաղթելն է։ Եթե ես ինձ լավագույնը չհամարեմ, ոչ ոք դա չի անի իմ փոխարեն։ Ես աշխարհի հինգերորդ լավագույն դարպասապահն եմ, բայց դեռ պետք է կատարելագործվեմ։ Իմ առաջնահերթությունը հաջորդ հանդիպումն է»,- Մենյանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։