«Ռեալում» տեղյակ են եղել «Ոսկե գնդակի» արդյունքների մասին մինչև «Բարսելոնայի» դեմ կայացած (0:4) հանդիպումը, այս մասին հաղորդում է լրագրող Անտոն Մեանան։
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբում որոշում են կայացրել չտեղեկացնել 24-ամյա բրազիլացուն Ռոդրիի հաղթանակի մասին, որպեսզի վերջինս չշեղվի կարևոր խաղի նախապատրաստման ընթացքից։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը քվեարկության արդյունքում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Բրազիլացին, ինչպես նաև «Ռեալի» ամբողջ անձնակազմը, հրաժարվել էր ներկա գտնվել Փարիզում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը։