«Վեսթ Հեմ Յունայթեդը» և «Ալ Նասրը» պատրաստ են եղել 10 միլիոն եվրո վճարել «Սպորտինգին» Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։ Այս մասին հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոչ «Վեսթ Հեմին», ոչ էլ «Ալ-Նասրին» չի հաջողվել 39-ամյա մասնագետին համոզել գլխավորել իրենց թիմը։ Ամորիմը նախընտրել է սպասել ավելի լավ առաջարկի, որն ի վերջո արել է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պորտուգալացի մարզիչը պետք է գլխավորի «կարմիր սատանաները» նոյեմբերի 11-ից: Անգլիական ակումբը «Սպորտինգին» վճարել է նաև Ամորիմի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար անհրաժեշտ գումարը։