Ատլանտայի (ԱՄՆ) «Մերսեդես-Բենց» մարզադաշտում ավարտվել է MLS-ի 1/8 եզրափակչի փլեյ-օֆֆ փուլի «Ատլանտա Յունայթեդ»-«Ինտեր Մայամի» պատասխան հանդիպումը, որում տանտերերը 2։1 հաշվով կամային հաղթանակ են տարել։
40-րդ րոպեին հյուրերի պարագվայցի պաշտպան Դավիդ Մարտինեսը բացել է հանդիպման հաշիվը։ 58-րդ րոպեին տանտերերի իռլանդացի պաշտպան Դերիկ Ուիլյամսը խփել է պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում տանտերերի հաղթական գոլը խփել է պորտուգալացի կիսապաշտպան Կանդրե Սիլվան։ «Ատլանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Ինտեր Մայամիի» աստղային ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Ժորդի Ալբան և Լուիս Սուարեսը մասնակցել են ամբողջ հանդիպմանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չեն ընկել:
Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «Ինտեր Մայամիի» տնային հաղթանակով՝ 2։1 հաշվով: