«Ֆլումինենսեն» հայտարարել է բրազիլացի լեգենդար պաշտպան Մարսելոյի հետ պայմանագիրը խզելու մասին։
Մադրիդի «Ռեալի» լեգենդի պայմանագիրն ակումբի հետ ավարտվելու էր դեկտեմբերի 31-ին, սակայն կողմերը որոշել են ավելի վաղ դադարեցնել համագործակցությունը։
Հետաքրքիր է, որ հարազատ ակումբից բաժանմանը նախորդել էր Մարսելոյի կոնֆլիկտը թիմի գլխավոր մարզչի հետ։
Բրազիլիայի Ա Սերիայի 32-րդ տուրի «Գրեմիոյի» դեմ խաղում մարզիչ Մանո Մենեզեսը պատրաստվում էր Մարսելոյին խաղադաշտ բաց թողնել։ Սակայն փորձառու պաշտպանը վիճաբանության մեջ է մտել իր մարզչի հետ, ով փոխարինման դուրս գալուց անմիջապես առաջ նրան ցուցումներ է տվել։ Մենեզեսը ակնթարթորեն արձագանքել է՝ Մարսելոյին հետ ուղարկելով պահեստայինների նստարան։