Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» տանը դժվարին հաղթանակ տարավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ (1։0)։
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի միանգամից երեք խաղացողներ։ Նաիր Տիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը՝ «Լոկոմոտիվի», իսկ Ուգուչուկվու Իվուն «Ռուբինի» կազմում։
Այս հաղթանակից հետո «երկաթուղայինները» միավորների քանակը հասցրեցին 31-ի և շարունակում են ընթանալ 3-րդ հորիզոնականով, «Ռուբինը»՝ 18 միավորով 7-րդն է։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․