Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Նոթինգհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Վեսթ Հեմին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Վուդը, Հադսոն-Օդոյին և Այնան։
Առաջնության հետնապահ «Սաութհեմփթոնն» Արմստրոնգի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց «Էվերտոնին»։ Սա թիմի առաջին հաղթանակն էր այս մրցաշրջանում։
Առաջնության մյուս նորեկը՝ «Իպսվիչը» ևս մոտ էր առաջին հաղթանակը տոնելուն, սակայն ԱՊԼ-ի մյուս նորեկի՝ «Լեսթերի» ֆուտբոլիստ Այուն հանդիպման վերջին րոպեներին թույլ չտվեց, որ դա տեղի ունենա։
Մրցաշարային աղյուսակը՝