Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը ծավալուն հարցազրույց է տվել Metaratings.ru-ին և անդրադարձել հայկական ֆուտբոլին և Հայաստանի հավաքականին առնչվող մի շարք հարցերի:
-ՌՊԼ-ի գլխավոր խաղացողներից մեկն Էդուարդ Սպերցյանն է։ Ի՞նչ եք կարծում, նա պատրա՞ստ է խաղալ Եվրոպայում:
-Ակնհայտ է, որ նա պատրաստ է, և բոլոր փորձագետները դա են ասում: Նրա խաղից պարզ է դառնում, որ նա արդեն հասունացել է դրա համար: Ըստ իս, նա պետք է անցած տարվա ամռանը հեռանար, քանի որ, իմ կարծիքով, նա հասել է Եվրոպայում խաղալու մակարդակին, Ռուսաստանի առաջնությունն այլևս նրան հետաքրքիր չէ…
— Նա արդեն ամեն ինչի հասե՞լ է ՌՊԼ-ում:
— Կարծում եմ՝ դեռ ոչ, քանի որ «Կրասնոդարը» պետք է գոնե մեկ անգամ չեմպիոն դառնա։ Անցյալ տարի «Կրասնոդարը» կարող էր զբաղեցնել առաջին տեղը, բայց չստացվեց։ Չեմ կարծում, որ դա կստացվի այս տարի, չնայած ամեն ինչ շատ հարթ է ընթանում։ Տա Աստված, որ ստացվի։ Ես գիտեմ, թե ովքեր են զբաղվում Էդիկի գործերով, և կարծում եմ, որ իտալական և ֆրանսիական շուկաները նրա համար շատ հետաքրքիր կլինեն։
-Նաիր Տիկնիզյանը ՌՊԼ-ի ևս մեկ հայ խաղացողներից է, որի՝ Եվրոպա մեկնելու հնարավորությունների մասին շատ է խոսվում:
— Նա պետք է գնար այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամեն ինչ մամուլում էր: Մենք կապվեցինք նաև նրա գործակալի հետ, որոշ առաջարկներ ունեինք, բայց պարզվեց, որ նրանք սկզբունքորեն արդեն խոսել էին այս ակումբների հետ։
Կարծում եմ, որ նա նույնպես պետք է գնա, եթե դա այն է, ինչ նա ցանկանում է, իհարկե: Նա իրական առաջարկներ ուներ «Զենիթից» և «Սպարտակից», թեև իմ կարծիքն այն է, որ նա պետք է մեկնի արտերկիր, բայց նրան պետք կլինի այնտեղ մրցակցությանը դիմակայել, քանի որ այլ միջավայր է, այլ իրավիճակ։
— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ակումբային այդքան լավ արդյունքներով հանդերձ նրանց մոտ վերջին շրջանում չի ստացվում Հայաստանի հավաքականում: Այս արդյունքներն առաջին հերթին պայմանավորված են Ալեքսանդր Պետրակովի աշխատանքո՞վ, թե՞ այլ պատճառներ կան։
— Դժվար հարց է: Եթե ներսում չես, այս կոլեկտիվւմ, ապա շատ դժվար է պատասխանել։ Հասկանալի է, որ տղաները պրոֆեսիոնալներ են և չեն հանդուրժի ներքին տեղեկատվություն։ Թիմը լավ խաղեր անցկացրեց, ինչը երկրպագուների շրջանում որոշ հույսեր առաջացրեց:
Ինձնից հարցազրույց էին վերցնում ուԼատվիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո լրագրողը հարցրեց. «Ի՞նչ եք կարծում, մենք պետք է հաղթե՞նք մնացած թիմերին»: Եթե ֆեդերացիայի ղեկավարությունը խնդիր է դրել դուրս գալու խմբից, եթե ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնությանը, ապա կարծում եմ, որ պետք է անպայման հաղթեինք Ֆարերյան կղզիներին, Հյուսիսային Մակեդոնիային, Լատվիային, իհարիկե ամենայն հարգանքով նրանց նկատմամբ: Բայց չստացվեց: Սա արդեն մարզչին պետք է հարցնեք: