«Սպորտինգը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հեռանալու մասին, որն, ինչպես հայտնի է, կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»։
Լիսաբոնյան ակումբի մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ 39-ամյա մասնագետի համար «Մանչեսթեր Յունայթեդը» «Սպորտինգին» կվճարի 11 միլիոն եվրո։
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ամորիմի հետ մինչև 2027 թվականի ամառ պայմանագիրը ստորագրելու մասին՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Մարզիչը մանկունիանցիներին կմիանա նոյեմբերի 11-ին։