«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով վերջերս պայմանագիր է կնքել Red Bull-ի հետ, Տոնի Կրոսի հետ զրույցում՝ Einfach mal Lupen փոդքաստում, խոստովանել է, որ չի մոռացել, թե ինչպես է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք հասցնում Մոհամեդ Սալահին 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
«Եթե դիտեք այդ պահը, և եթե Մադրիդի երկրպագու չեք, ապա ակնհայտ է, որ շատ դաժան դրվագ էր: Եթե համադրեք Ռամոսի բոլոր գործողությունները, կտեսնեք, որ նրա շուրջ շատ բաներ են տեղի ունենում: Կարծում եմ՝ նման դրվագները, ինչպիսին եղավ Ռամոսի ու Սալահի միջև, պետք է այլ կերպ գնահատվեն: Հիմա ունենք VAR, և նման պահերը պետք է վերանայել:
Դա անխիղճ քայլ էր: Չեմ կարծում, որ Մոհը վնասվածք կստանար այդպիսի իրավիճակներում, սակայն այդ անգամ նրա բախտը չբերեց: Վստահ չեմ, որ նման բան կրկին կտեսնենք․ դարպասապահի հարված արմունկով, մրցակցին խփել կենտրոնական հատվածում, իսկ հետո հաղթել խաղում:
Սերխիո Ռամոսը շատ բաներ է ասել, որ ինձ դուր չեն եկել: Որպես մարդ՝ ինձ դուր չի եկել նրա արձագանքը: «Յուվենտուսի» դեմ մեր եզրափակիչից մեկ տարի առաջ նա դարձավ Կուադրադոյին կարմիր քարտ տալու պատճառը: Կուադրադոն նրան թեթևակի դիպավ, բայց Ռամոսը իսկական ներկայացում կազմակերպեց: Ոչ ոք դրա մասին հետո ոչ մի խոսք չասաց:
Իսկ ի՞նչ, պարոն Սերխիո Ռամոսը իրոք նորմալ տղա՞ է: Նա հաստատ իմ սիրելի խաղացողը չէ: Իհարկե, նա չէր կարող իմանալ, որ Սալահի ուսը ցավում էր, բայց նա այդ փաստն ուրախությամբ ընդունեց: Ես երբեք չեմ կարող հասկանալ այդպիսի մտածելակերպը, ես նման ֆուտբոլիստներ չեմ ունեցել, իսկ եթե ունենայի, ամեն ինչ կանեի, որ նրանք հեռանային:
Միշտ մտածել եմ, որ իմ կենտրոնական պաշտպաններն բավականաչափ լավն են, որպեսզի նման բաների մասնակցեն: «Ռեալ Մադրիդն» արդյունք բերող մեքենա է, հատկապես Չեմպիոնների լիգայում: Դա ուղղակի խենթություն է: Մադրիդը միշտ չէ, որ անթերի խաղ է ցուցադրում, մենք արժանի էինք հաղթանակի այդ եզրափակչում, բայց մեզ խանգարեց Կուրտուան: Այդ պարտությունը դժվար էր ընդունել:
Ես երբեք չեմ հանդիպել այնպիսի թիմի, որն այդքան անտարբեր լիներ ճնշման նկատմամբ, ինչպես «Ռեալ Մադրիդը»: Կարծես ամեն ինչ պլանավորված էր. սկզբում նրանց օդ բաց թողնելու հնարավորություն տվեք, իսկ հիմնական պահին գրոհեք»,- նշել է գերմանացին։