Իտալական մի քանի ակումբներ շարունակում են հետաքրքրվել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Euro-Futbol.Ru-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա Սերիան ներկայացնող ակումբներին չի գոհացնում խաղացողի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 6,5 միլիոն եվրո։ Միաժամանակ «երկաթուղայինները» պատրաստ են եվրոպական ակումբների հետ քննարկել հնարավոր գործարքի պայմանները։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նաիրի գործող պայմանագրի ժամկետը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։