Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե ով է առաջինը «Ռեալից» շնորհավորել իրեն «Ոսկե գնդակը» ստանալու առթիվ։
«Առաջին զանգը, որ ստացա արարողությունից հետո, Կարվախալից էր: Նա շնորհավորեց ինձ «Ոսկե գնդակը» ստանալու կապակցությամբ: Այս պահին մենք շատ մտերիմ ենք, քանի որ երկուսս էլ բուժվում ենք խաչաձև կապանների վնասվածքից»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Movistar-ը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, կայացավ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Ռոդրին իր կարիերայում առաջին անգամ արժանացավ այս մրցանակին։ Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «սերուցքայինների» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։