Սլովակիայի առաջնության երրորդ տուրի հետաձգված խաղում այսօր «Սկալիցան» սեփական հարկի տակ ընդունել էր «Սլովանին»։ Հանդիպումն ավարտվեց առաջնության գործող չեմպիոնների հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Տիգրա Բարսեղյանը՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով՝ հայ ֆուտբոլիստը խփեց առաջնությունում իր 9-րդ գոլը և միանձնյա գլխավորում է ռմբարկուների մրցավազքը։ Նրան հաջորդող ֆուտբոլիստները 6-ական գոլ ունեն իրենց ակտիվում։
Նա նաև կատարել է 3 գոլային փոխանցում այս մրցաշրջանում և գոլ+փոխանցում համակարգով արդեն վաստակել է 12 միավոր։
Հիշեցնենք, որ վերջերս Տիգրան Բարսեղյանը 2,5 տարով երկարաձգել է պայմանագրի ժամետը «Սլովանի» հետ։