«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետան կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»:
Ֆրանսիացու պայմանագիրն «Արծիվների» հետ ավարտվում է երկու մրցաշրջանից, ուստի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը հասանելի կլինի համեմատաբար ավելի էժան տրանսֆերային արժեքով։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Լիվերպուլը» մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Ժան Ֆիլիպ Մատետան ինը խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։ Transfermarkt -ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։