«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդ վան Նիստելրոյը դիմել է Էրիկ տեն Հագին, որն աշխատանքից հեռացվել էր նախօրեին։ Նա շնորհակալություն է հայտնել փորձառու մասնագետին «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հնարավորության համար։ Անցյալ ամառ Տեն Հագը Ռուդին հրավիրել էր միանալու թիմի մարզչական շտաբին:
«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ ես այս մեկնաբանությունը գրում եմ շատ խառն էմոցիաներով։ Էրիկ տեն Հագն ինձ վերադարձրեց «Մանչեսթեր Յունայթեդ» ամռանը։ Չնայած ես ընդամենը մի քանի ամիս աշխատեցի նրա մարզչական շտաբում, ես միշտ շնորհակալ կլինեմ նրան ընձեռած հնարավորության համար։ Ես տխուր եմ՝ տեսնելով, որ նա հեռանում է»,- վան Նիստելրոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը։ Պրեմիեր լիգայի 9 տուրից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 11 միավոր և զբաղեցնում են 14-րդ տեղը։ Հոկտեմբերի 29-ին ակումբը հեռացրեց տասը Հագին։